Լեւոն Մնացականյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար - Mediamax.am

15364 դիտում

Լեւոն Մնացականյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար


Լեւոն Մնացականյանը
Լեւոն Մնացականյանը

Լուսանկարը` http://novostink.ru/


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար:

Այսօր Բակո Սահակյանը ԼՂՀ ՊՆ եւ բանակի հրամանատարական կազմին է  ներկայացրել նորանշանակ նախարարին:

 

Բակո Սահակյանի խոսքով՝ Լեւոն Մնացականյանն ունի «հարուստ փորձ, բանակում մեծ հեղինակություն եւ հարգանք վայելող, խոր գիտելիքներ ունեցող գեներալներից է, որը լավագույնս է դրսեւորել իրեն զբաղեցրած բոլոր պաշտոններում»:

 

Լեւոն Մնացականյանը 2012թ. հոկտեմբերի 11-ից 2015թ. հունիսի 15-ը զբաղեցրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը:

 

ԼՂՀ նախագահի լրատվական ծառայության փոխանցմամբ, նախօրեին Բակո Սահակյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ազատվել էր ԼՂՀ ՊՆ-ՊԲ հրամանատարի պաշտոնից:

 

Մովսես Հակոբյանը Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար այսօր պարգեւատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին