Մնացականյանը շեշտել է Արցախի որոշիչ ձայնի կարեւորությունը - Mediamax.am

3624 դիտում

Մնացականյանը շեշտել է Արցախի որոշիչ ձայնի կարեւորությունը


Լուսանկարը` ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանն իր միջազգային գործընկերներին կոչ է անում ձեռնպահ մնալ որեւէ գործողություններից, որոնք կարող են նպաստել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին եւ անկայունության տարածմանը:

Այդ մասին դեկտեմբերի 7-ին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը:

 

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին` Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը Հայաստանի համար հանդիսանում են առաջնայնություններ եւ շեշտել է  գործընթացում Արցախի որոշիչ ձայնի կարեւորությունը:

 

ԱԳՆ ղեկավարն ընդգծել է նաեւ փոխվստահության միջոցառումների իրականացման ու հռետորաբանության նվազեցման անհրաժեշտությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին