ԼՂ հարցում նոր բան չկա, ասել է Փաշինյանը - Mediamax.am

4414 դիտում

ԼՂ հարցում նոր բան չկա, ասել է Փաշինյանը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Լեռնային Ղարաբաղի հարցում նոր բան չկա, ակտիվությունն այնքանով է, որքանով տեսնում է հանրությունը»։

«Այսօրվա ակտիվությունը կարող ենք համարել ցածր կամ վերջին 25 տարում եղած ցածրից մի քիչ բարձր»,- լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

 

 

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությանը, թե հայկական կողմի հետ փոխըմբռնում կա, կառավարության ղեկավարն ասել է. 

 

«Անձամբ ես պաշտոնական բանակցային գործընթացի չեմ մասնակցել, պարզապես երկու անգամ զրույց եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ»: 

 

 

 

«Երբ ինչ-որ մեկնաբանություն է հնչում ադրբեջանական կողմից, որը լավատեսական էլեմենտ է պարունակում, ինձ զարմացնում են հայաստանցի մի շարք մեկնաբանները, որոնց առաջին կանխավարկածն այն է, թե այստեղ դավադրություն կա: Իսկ ինչո՞ւ այնպիսի կանխավարկած չկա, որ գուցե Հայաստանի կառավարությանը հաջողվել է համոզիչ փաստարկներ բերել»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին