Փաշինյան. ՀՀԿ-ն ցանկանում է տապալել վարչապետի ընտրությունը - Mediamax.am

6399 դիտում

Փաշինյան. ՀՀԿ-ն ցանկանում է տապալել վարչապետի ընտրությունը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ԵԼՔ խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ տեղեկություն է ստացել այն մասին, որ ՀՀԿ խմբակցությունը մտադիր է տապալել այսօրվա վարչապետի ընտրությունը:

«Վերջին օրերին ՀՀԿ խմբակցության անդամներն ասում էին, որ մտադիր են չխանգարել ժողովրդի թեկնածուի ընտրությանը վարչապետի պաշտոնում: Սակայն քիչ առաջ մենք տեղեկություն ենք ստացել, որ գիշերային մի ժողովի ընթացքում՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ՀՀԿ-ն որոշել է տապալել մայիսի 1-ի ընտրությունը», - ասել է Նիկոլ Փաշինյանը գիշերը հեռարձակված տեսաուղերձում:

 

«Կոչ եմ անում մայիսի 1-ին վաղ առավոտից հարյուր հազարներով հավաքվեք Հանրապետության հրապարակում եւ ի ցույց դնեք ձեր կամքը, որպեսզի կարողանանք ձախողել Սերժ Սարգսյանի նոր պլանը», - ասել է Փաշինյանը:

 

Մեդիամաքսը նշում է, որ ապրիլի 30-ի երեկոյան ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել էր, որ ՀՀԿ խմբակցությունը իր քվեարկության հարցը կորոշի մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանի ներկայացած ծրագրին ծանոթանալուց հետո:

 

ՀՀԿ-ն վարչապետի սեփական թեկնածու չի առաջադրել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին