ԵՄ. «Ընտրությունները բարձրացրեցին հանրային վստահությունը» - Mediamax.am

4121 դիտում

ԵՄ. «Ընտրությունները բարձրացրեցին հանրային վստահությունը»


Լուսանկարը` http://image.tsn.ua


Երեւան: Մեդիամաքս: ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության մամուլի խոսնակ Մայա Կոչիյանչիչն ասել է, որ դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարեւոր են այն առումով, որ դրանք բարձրացրեցին հանրային վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ:

«Համաձայն Ընտրությունների միջազգային դիտորդների հայտարարության՝ այս ընտրություններն անցել են «հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի դրսեւորմամբ եւ վայելում են հանրային լայն վստահություն, ինչն անհրաժեշտ է պահպանել ընտրական համակարգի հետագա բարեփոխումների միջոցով»: 

 

Եվրոպական միությունը հանձնառու է Հայաստանի կայուն, ժողովրդավարական եւ բարեկեցիկ ապագայի կառուցմանը», -ասված է Մայա Կոչիյանչիչի հայտարարության մեջ։

 

«Ակնկալում ենք, որ բոլոր շահագրգիռ կողմերը կշարունակեն ջանքերը երկրի հետագա ժողովրդավարացման եւ արդիականացման ուղղությամբ: Մենք ակնկալում ենք աշխատել ժողովրդավարական պայմաններում ընտրված նոր խորհրդարանի եւ ապագա կառավարության հետ` խորացնելու մեր քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները` հիմք ընդունելով համատեղ պարտավորությունները ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո»,- նշել է ԵՄ ներկայացուցիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին