Հայտնի է վարչապետի՝ Գերմանիա կատարելիք այցի օրակարգը - Mediamax.am

4408 դիտում

Հայտնի է վարչապետի՝ Գերմանիա կատարելիք այցի օրակարգը


Լուսանկարը` Photolure (Արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հրավերով հունվարի 30-ի երեկոյան երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա:

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Բեռլինում վարչապետը հանդիպումներ կունենա Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: 

 

Մերկելը փետրվարի 1-ին կընդունի Փաշինյանին

 

Նիկոլ Փաշինյանը կայցելի Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ: Նախատեսվում է նաեւ վարչապետի հանդիպումը ԳԴՀ տնտեսության Արեւելյան հանձնաժողով-Արեւելյան Եվրոպա միության եւ գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ:

 

Քյոլն քաղաքում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի գերմանահայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաեւ Քյոլնի քաղաքապետի հետ: 

 

Նախատեսվում է նաեւ վարչապետի այցը Քյոլնի տեխնիկական համալսարան եւ հանդիպում ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին