Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ - Mediamax.am

4204 դիտում

Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ


Ռոբերտ Քոչարյանը
Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ անփոփոխ թողնելով նրա կալանքի ժամկետը երկարաձգելու առաջին ատյանի դատարանի որոշումը։

«Այս որոշումը գնահատում եմ բացասական, այն քաղաքական բնույթի է եւ կայացվել է պատվերի շրջանակում։ Այս որոշման մեջ իրավաբանությունը հավասար է զրոյի»,-ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

 

Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է 2018թ. դեկտեմբերի 7-ից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին