Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղում գործարկվել է մարդատար գնացքը - Mediamax.am

3341 դիտում

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղում գործարկվել է մարդատար գնացքը


Լուսանկարը` euronews.com


Երեւան: Մեդիամաքս: Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղով առաջին անգամ մեկնած ուղեւորատար գնացքը ժամանել է Վրաստան:

Ուղեւորատար գնացքը գործարկվել  է թեստային ռեժիմում: Երկաթուղային կազմը պատկանում է «Ադրբեջանական երկաթուղի» ընկերությանը:

 

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կառուցվել է ադրբեջանա-վրացա-թուրքական միջպետական համաձայնագրի հիման վրա, որը ստորագրվել է 2007-ին։ Նախագծի իրականացումը մեկնարկել էր 2008-ին, իսկ ԲԹԿ-ով բեռնափոխադրումների բացման արարողությունը տեղի է ունեցել 2017-ի հոկտեմբերին:

 

Ակնկալվում է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով կանոնավոր ուղեւորափոխադրումները կմեկնարկեն 2019-ի երրորդ եռամսյակում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին