Նախագահը մտադիր է հայկական մշակույթը հասցնել Աբու Դաբի - Mediamax.am

4674 դիտում

Նախագահը մտադիր է հայկական մշակույթը հասցնել Աբու Դաբի

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Երեւան: Մեդիամաքս: Աբու Դաբիի «Լուվր» թանգարանում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ղեկավարած պատվիրակությանը դիմավորել են պաշտոնականին վայել ընդունելությունով:

Տարբեր դարաշրջանների, քաղաքակրթությունների ու ազգերի մշակույթը մեկտեղող «Լուվր»-ը Փարիզի հայտնի թանգարանի մասնաճյուղն է՝ բացված 2017-ին:

12 սրահներում ներկայացված են հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերի արվեստը՝ եգիպտական սարկաֆագ, հունական քանդակներ, կիրառական արվեստի նմուշներ, Դա Վինչիի, Վան Գոգի, Պիկասոյի, Մատիսի, Միրոյի կտավներ:

Ցուցանմուշների զգալի մասը փոխառված են Ֆրանսիայի թանգարաններից:

«Լուվր»-ում շրջելուց հետո նախագահի տիկին Նունե Սարգսյանը նկատել է, որ թանգարանի ճարտարապետությունն ու ցուցանմուշների դասավորությունն օգնում են ճիշտ ըմբռնել դարաշրջանները:

«Երբ թանգարանը ծանրաբեռնված է, ինչպես Փարիզի «Լուվր»-ը, չես կարող մի քանի ժամում կամ մեկ օրում ընկալել, թե ինչ կա այնտեղ: Այստեղ քիչ եւ ընտրված կտորներ են, որոնք տալիս են համաշխարհային արվեստի մասին շատ լավ գաղափար, մանավանդ՝ առաջին այցելության ժամանակ»,- նշել է Նունե Սարգսյանը:

«Փայլուն» տպավորություններով կիսվել է նաեւ նախագահը: Ասել է՝ հետաքրքիր էր ցուցանմուշները ոչ թե ժամանակայինի, այլ թեմատիկ խմբավորումներով դիտել:

«Մեր հայկական արվեստը այս կամ այն ձեւով այսօր կամ վաղը պետք է ներկայացված լինի այստեղ: Ես իրենց պատմեցի, եւ նրանք տեղյակ էին, թե ինչ գեղեցիկ ցուցահանդես ունենք Նյու Յորքում՝ «Մետրոպոլիտենում», որը իսկապես թեմատիկ է՝ ցույց տալու, որ հայերը ժամանակին իրականում իշխում էին Մետաքսի ճանապարհին: Նրանք նույնպես փնտրում են հայկական մի լավ կտոր՝ գուցե ժամանակակից արվեստի բաժնում ցուցադրելու»:

Մինչ հայ մշակույթը կհասնի Աբու Դաբի, Արմեն Սարգսյանը «Լուվր»-ին է նվիրում հայկական ձեռագրերի ալբոմ ու տպավորությունների գրքում նկարում Արարատները՝ Նոյի տապանը վրան, With love from Armenia մակագրությամբ:

Լուսինե Ղարիբյան (Աբու Դաբի)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին