Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմը նոր առաջնորդարան ունի - Mediamax.am

4462 դիտում

Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմը նոր առաջնորդարան ունի



Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 3-ին Սիդնեյում բացվել է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի նորակառույց առաջնորդարանը։

Բացման արարողության ներկա է եղել հովվապետական այցով Ավստրալիայում գտնվող Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ Սուրբ Հարություն եկեղեցում մատուցված պատարագից հետո, վեհափառ հայրապետը թեմակալ առաջնորդի եւ թեմական խորհրդի ատենապետի հետ կատարել է առաջնորդարանի հուշաքարի, ապա՝ շենքի բացումը։

 

Գարեգին Երկրորդը նշել է, որ նորաբաց առաջնորդարանը ծառայելու է Ավստրալիայի հայ համայնքի զորացմանը՝ եկեղեցու շուրջ համախմբելով այստեղ ապրող հայերին։

 

«Բոլորիս տեսիլքն է, որ այս նորաշուք հարկի ներքո հատկապես երիտասարդ հայորդիները առնչվեն իրենց արմատներին եւ առավել ներգրավվեն հոգեւոր և ազգային կյանքում: Առաջնորդարանը, ինչպես ազգային կյանքի ամեն ձեռքբերում, նաեւ բարի գործերի նախանձախնդրության օրինակն է փոխանցելու հաջորդ սերունդներին՝ շարունակելու ավստրալիահայ համայնքի հավատքի կյանքը, բարեպաշտ ընթացքն ու ավանդները»:

 

Գարեգին Երկրորդը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանով է պարգեւատրել առաջնորդարանի հիմնական բարերարներ տեր եւ տիկին Լորիս եւ Սոնյա Խանջյաններին։ Իսկ թեմական առաջնորդ Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանին շնորհել է արքության պատիվ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին