Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի «Մտքերի գագաթնաժողովը» - Mediamax.am

5961 դիտում

Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի «Մտքերի գագաթնաժողովը»


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովը» (Summit of Minds) այս տարի առաջին անգամ կանցկացվի Հայաստանում:

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Armenian Summit of Minds խորագրով միջոցառումը կանցկացվի հունիսի 7-9-ը՝ Երեւան եւ Դիլիջան քաղաքներում:

 

Գագաթաժողովի գլխավոր գործընկերը The Monthly Barometer հեղինակավոր վերլուծական հանդեսն է:

 

Միջոցառման կազմակերպման մասին բացառիկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռեւս 2018թ. սեպտեմբերին, երբ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը որպես գլխավոր բանախոս մասնակցում էր ամենամյա «Մտքերի գագաթնաժողովին»:

 

Արմեն Սարգսյանը մասնակցել է «Մտքերի գագաթնաժողովին»

Գագաթնաժողովը հեղինակավոր միջոցառում է, որին մասնակցում են անվանի ու ազդեցիկ շուրջ 300 քաղաքական գործիչներ, գիտնականներ, գործարար-ներդրողներ, խոշորագույն ընկերությունների եւ լրատվամիջոցների ղեկավարներ ողջ աշխարհից:

 

Հայաստանն առաջին երկիրն է, որը հյուրընկալելու է այս միջոցառումը Շամոնիից դուրս:

 

Armenian Summit of Minds-ի քննարկման հիմնական թեման կունենա «Տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը, տնտեսությունը եւ ներդրումները. բազմաբեւեռության ազդեցությունը առեւտրի ու ներդրումային հոսքերի վրա» խորագիրը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին