Հայաստանը 19 կետով բարելավել է դիրքը մամուլի ազատության ցուցիչում - Mediamax.am

4260 դիտում

Հայաստանը 19 կետով բարելավել է դիրքը մամուլի ազատության ցուցիչում


Լուսանկարը` rsf.org


Երեւան: Մեդիամաքս: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած «Մամուլի ազատության ցուցիչում» Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 61-րդ տեղը։

Նախորդ տարվա համեմատ Հայաստանն իր դիրքը բարելավել է 19 կետով։

 

Հարեւան Ադրբեջանի դիրքը նվազել է 3, Վրաստանը առաջընթաց է ապրել 1 կետով։ Ադրբեջանը՝ 166 տեղում է՝ նախորդ տարվա 163-ի փոխարեն, Վրաստանը 60-րդ, նախորդ տարվա՝ 61-ի փոխարեն։

 

Մամուլն ամենաազատն է Նորվեգիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում,  Նիդեռլանդներում եւ Դանիայում։

 

Ցանկի վերջին տեղերում են Վիետնամը, Չինաստանը, Էրիթրեան, Հյուսիային Կորեան եւ Թուրքմենստանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին