Մարկո Մյուլերը կարդում է Գոհար Սարյանի վկայությունը - Mediamax.am

exclusive
6782 դիտում

Մարկո Մյուլերը կարդում է Գոհար Սարյանի վկայությունը


Մարկո Մյուլերը
Մարկո Մյուլերը

Լուսանկարը` REUTERS


Մեդիամաքսը շարունակում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 100 վայրկյան նախագիծը: Այն հիմնված է Ցեղասպանության ականատեսների վկայությունների վրա` հրատարակված Հայաստանի Ազգային արխիվի կողմից:

 

Մարկո Մյուլերը կինոպրոդյուսեր է: Տարբեր տարիներին նա զբաղեցրել է Վենետիկի, Հռոմի, Ռոտերդամի եւ Լոկարնոյի միջազգային կինոփառատոնների տնօրենի պաշտոնը: Այժմ նա Պեկինի Միջազգային կինոփառատոնի գլխավոր խորհրդականն է:

 

«100 վայրկյան» նախագծի համար Մարկո Մյուլերը կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած Գոհար Սարյանի վկայությունից:

 

 

Հայաստանի Ազգային Արխիվ, փաստաթղթերի հավաքածու

 

Տրապիզոնի կոտորածը վերապրած Գոհար Սարյանի վկայությունը (քաղվածք)

 

1916

Թիֆլիս

 

Երբ ոստիկանները եկան տեղահանությունը կազմակերպելու համար` շատ կանայք ու աղջիկներ թույն խմեցին: Խաչիկ Ասլանյանը իրեն պատուհանից նետեց եւ մահացավ: Կարապետ Մնացականյանը դանակով ինքնասպան եղավ: Հայերից մեկի ծագումով բուլղարուհի կինն ածելիով կտրեց իր կոկորդը: Գուրգեն Սարգսյանի հայրը հրդեհեց իր տունը, սակայն մահացավ ոստիկանի ոտքերի հարվածների տակ: Գուրգենը թաքնվում էր մեր տանը ու երբ 15 օր անց կանացի զգեստներով դուրս եկավ` ոստիկանների ձեռքն ընկավ:

 

Շեյրանցի Սեդրակը մեկ ամիս շարունակ թաքնվում էր տան ձեղնահարկում, սակայն շուտով հայտնաբերվեց եւ շրջապատվեց ոստիկանների կողմից: Մեկ ժամ տեւած կռվից հետո նա սպանվեց` վիրավորելով ոստիկանի:

 

Պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Նկարահանումը՝ Լենա Գեւորգյան, Մարիամ Լորեցյան

Post Production` «Թումո» ընկերություն

 

Գոհար Սարյանի վկայության աղբյուրը՝ National Archives of Armenia, Armenian Genocide by Ottoman Turkey, 1915, Testimony of survivors, Collection of documents, Yerevan-2013:

 

Վկայության հայերեն թարգմանությունը՝ Անժելա Կժդրյան

 

«100 վայրկյան» նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին