5/10/15. Ամրագոտիներ, Ադրբեջան vs. Սերժ Սարգսյան - Mediamax.am

exclusive
5981 դիտում

5/10/15. Ամրագոտիներ, Ադրբեջան vs. Սերժ Սարգսյան


Բակո Սահակյանը, Սերժ Սարգսյանը եւ Սեյրան Օհանյանը
Բակո Սահակյանը, Սերժ Սարգսյանը եւ Սեյրան Օհանյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Տիգրան Սարգսյանը
Տիգրան Սարգսյանը

Լուսանկարը` Կառավարության մամուլի ծառայություն


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-18

 

Անվտանգության ամրագոտիները

 

Օգոստոսի 13-ին ՀՀ կառավարությունը հաստատել էր ճանապարհատրանսպորտային երթեւեկության անվտանգության ռազմավարական ու գործողությունների հնգամյա ծրագրերը:

 

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը նիստում ասել էր, որ 2008 թվականին Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կազմել էր 2202, որոնց արդյունքում զոհվել էին 407, վնասվածքներ ստացել 3125 քաղաքացիներ:

Տիգրան Սարգսյանը Տիգրան Սարգսյանը

Լուսանկարը` Կառավարության մամուլի ծառայություն

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բոլոր պաշտոնյաներին առանց բացառության կոչ էր արել ավտոմեքենաներում օգտագործել անվտանգության ամրագոտիներ եւ օրինակ ծառայել մյուս վարորդների համար:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-18

 

«Պատասխան է տալու Ադրբեջանի ժողովրդի առջեւ»

 

Օգոստոսի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մոտ ապագայում պատասխան է տալու Ադրբեջանի ժողովրդի եւ միջազգային արդար դատարանի առջեւ իր արյունոտ արարքների համար»: 

Բակո Սահակյանը, Սերժ Սարգսյանը եւ Սեյրան Օհանյանը Բակո Սահակյանը, Սերժ Սարգսյանը եւ Սեյրան Օհանյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

«Այդ հանցագործը, ում ձեռքերը կարմրել են անմեղ մարդկանց արյունով՝ Խոջալուում, Լեռնային Ղարաբաղի այլ գյուղերում ու բնակավայրերում, այդ թվում նաեւ նրա մերձակա յոթ շրջաններում իրականացրած հանցագործությունների արդյունքում, մոտ ապագայում անպայման պատասխան է տալու Ադրբեջանի ժողովրդի եւ միջազգային արդար դատարանի առջեւ»,- ասված էր հայտարարության մեջ: 

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին