5/10/15. Բաբայանի ներումը, Մանի հորդորը, Լի Կուան Յուի խորհուրդը - Mediamax.am

exclusive
4803 դիտում

5/10/15. Բաբայանի ներումը, Մանի հորդորը, Լի Կուան Յուի խորհուրդը


Ջեյմս Ուորլիքը
Ջեյմս Ուորլիքը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ռոմանո Պրոդին եւ Վարդան Օսկանյանը
Ռոմանո Պրոդին եւ Վարդան Օսկանյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Արկադի Ղուկասյանը եւ Սամվել Բաբայանը
Արկադի Ղուկասյանը եւ Սամվել Բաբայանը

Լուսանկարը` REUTERS

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ 2014թ. սեպտեմբերի 21-ին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ 2014թ. սեպտեմբերի 21-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Սթիվեն Մանը
Սթիվեն Մանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լի Կուան Յուն եւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը
Լի Կուան Յուն եւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-22

 

Բաբայանը ներվել է

 

Սեպտեմբերի 17-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ներում էր շնորհել ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանին:

Արկադի Ղուկասյանը եւ Սամվել Բաբայանը Արկադի Ղուկասյանը եւ Սամվել Բաբայանը

Լուսանկարը` REUTERS

Սամվել Բաբայանը մեղավոր էր ճանաչվել 2000 թվականի մարտի 22-ին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար եւ 2001 թվականի փետրվարի 26-ին դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման:

 

Ի՞նչը դուր չի գալիս Ռոմանո Պրոդիին

 

Սեպտեմբերի 19-ին Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդին Երեւանում հայտարարել էր, որ իրեն «դուր չի գալիս» այն փաստը, որ հայ-թուրքական սահմանը մնում է փակված:

 

Եվրոպական Հանձնաժողովի նախագահը չէր բացառել, որ «փակ սահմանների հարցը» ժամանակի ընթացքում կարող է ընդգրկվել ԵՄ-ին անդամակցելու համար Թուրքիային առաջադրվող նախապայմանների շարքում:

Ռոմանո Պրոդին եւ Վարդան Օսկանյանը Ռոմանո Պրոդին եւ Վարդան Օսկանյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Անձամբ ինձ դուր չի գալիս այն, որ սահմանը մնում է փակված եւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ: Ես պատրաստ եմ անել ամեն բան այդ սահմանի բացմանը նպաստելու համար»,- հայտարարել էր Ռոմանո Պրոդին:

 

«ժամանակը ձեր օգտին չի աշխատում»

 

Սեպտեմբերի 22-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Սթիվեն Մանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 15-ին Աստանայում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ միջնորդների հանդիպման նպատակը երկու երկրների ղեկավարների մոտ քաղաքական կամքի առկայության բացահայտումն էր:

 

«Մենք ասում ենք երկու կառավարություններին. ժամանակը ձեր օգտին չի աշխատում: Ավելի վատ կլինի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար: Տարածաշրջանային զարգացումը շրջանցում է Հայաստանին: Կառուցվում են խողովակատարեր, ճանապարհներ, երկաթգծեր, եւ Հայաստանը ձեռքից բաց է թողնում այն օգուտները, որոնք կարող էր ստանալ ողջ տարածաշրջանի հետ տնտեսական ինտեգրումից: Երկիրը բարձր գին է վճարում բանակի համար, որը հարկադրված է պահել: Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա երկրի բավական մեծ մասն օկուպացված է, երկրում փախստականների թիվը հասնում է համարյա մեկ միլիոնի: Եվ որքան երկար է տեւում հակամարտությունը, այն ավելի շատ է ձեռք է բերում մշտական իրավիճակի կարգավիճակ, ինչը չի բավարարում այդ երկրին»,- ասել էր Սթիվեն Մանը:

Սթիվեն Մանը Սթիվեն Մանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Մանի խոսքով՝ կարեւոր է, որպեսզի Հայաստանում եւ Ադրբեջանում կառավարությունը եւ ընդդիմությունը միավորվեն, «որպեսզի օրինականացնեն բանակցությունների գաղափարը, օրինականացնեն փոխզիջման գաղափարը»:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-22

 

Լի Կուան Յուն ՝ Երեւանում

 

Սեպտեմբերի 18-ին Սինգապուրի ավագ նախարար Լի Կուան Յուն Երեւանում հայտարարել էր, որ եթե Հայաստանը ցանկանում է մրցունակ երկիր դառնալ, նա պետք է հետեւի զարգացման ամերիկյան մոդելին:

 

Նրա խոսքով` հենց այդ մոդելն է հարմար Հայաստանին: «Ձեզ չեն օգնի ոչ Վրաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ էլ Իրանը, դուք պետք է «թռչեք» այդ երկրների վրայով»,- ասել էր Լի Կուան Յուն:

Լի Կուան Յուն եւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Լի Կուան Յուն եւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Նա նշել էր, որ անհրաժեշտ է որոշել մի առանձնահատկություն, երկրի բնորոշ գիծ եւ շարժվել առաջ: «Հայաստանը մեծ սփյուռք ունի դրսում, հատկապես ԱՄՆ-ում, հենց սրա վրա է պետք դնել շեշտը»,- ասում էր Լի Կուան Յուն:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-22

 

«Պաշտոնական եւ կանոնավոր բանակցություններ»

 

Սեպտեմբերի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երեւանում ասել էր, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ ԱԳ նախարարների միջեւ երբեմն-երբեմն կայացող հանդիպումներն այլեւս բավարար չեն»:

 

«Ժամանակն է եկել բանակցություններն առաջ տանել այլ մակարդակով: Ավելի պաշտոնական բանակցություններ են հարկավոր, եւ կողմերը պետք է որոշեն, թե ինչպիսին է լինելու այդ գործընթացը»,- ասել էր ամերիկացի դիվանագետը:

 

Ջեյմս Ուորլիքի խոսքով՝ վերջնական համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի կողմերի միջեւ բարձր մակարդակի հանդիպումները պարբերական բնույթ կրեն:

Ջեյմս Ուորլիքը Ջեյմս Ուորլիքը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ջեյմս Ուորլիքը մտահոգություն էր հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների եւ հասարակությունների միջեւ առկա անվստահության մթնոլորտով:

 

«Կողմերի մոտ նկատվում է խորը անվստահություն միմյանց նկատմամբ, եւ ես դա նկատում եմ թե Երեւանում, թե Բաքվում բարձրաստիճան պաշտոնյաների հետ իմ հանդիպումների ժամանակ»,- ասել էր Ուորլիքը:

 

«Որեւէ սպառնալիք չկա»

 

Սեպտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը որեւէ կերպ չի սպառնում Հայաստանի քաղաքական անկախությանը:

 

«Տեսանելի ապագայում մենք պատրաստվում ենք դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ: Նման որոշումը պայմանավորված է տնտեսական զարգացման նոր հնարավորություններով, որոնք բացվում են Հայաստանի առջեւ, ինչու չէ՝ նաեւ մեր տարածաշրջանում առկա անվտանգության համակարգի հետ:

 

Պիտի անկեղծ լինենք: Մեզնից ոչ ոք մարգարե չէ, եւ մենք չգիտենք, թե ինչ արդյունքներ կունենանք տասը կամ քսան տարի հետո, բայց հստակ է մի բան. լավ աշխատելու դեպքում կարող ենք լուրջ տնտեսական օգուտներ ակնկալել: Տնտեսական աճ մենք այսօր էլ ունենք: Այլ հարց է, որ եղած տեմպը մեզ չի բավարարում: Մեր ապրանքների առջեւ բացվելու է մի հսկայական շուկա, որտեղ ամրապնդվելն արդեն կախված կլինի աշխատելու մեր հմտությունից:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ 2014թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ 2014թ. սեպտեմբերի 21-ին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Այս առթիվ ուզում եմ նաեւ պատասխանել մեր որոշ ընդդիմախոսների, ովքեր փորձում են մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը ներկայացնել իբրեւ Հայաստանի քաղաքական անկախության կորուստ: Նման շահարկումներ անկախության բոլոր՝ 23 տարիների ընթացքում էլ եղել է: Այսօր՝ Հայաստանի Անկախության օրը, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը որեւէ կերպ չի սպառնում Հայաստանի քաղաքական անկախությանը»,- ասում էր Սերժ Սարգսյանը՝ Անկախության օրվա իր ուղերձում:

 

Դեր Զորում հայկական եկեղեցու պայթեցումը

 

Սեպտեմբերի 21-ին «Իսլամական պետության» (ISIS) ահաբեկչական խմբավորման անդամներն ականապատել եւ պայթեցրել էին Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին (Սիրիա):

 

«Խստորեն դատապարտում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփոխ Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկիչների կողմից: Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին անգամ ցույց է տալիս այսպես կոչված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը: Միջազգային հանրությունը պետք է անհապաղ  կանգնեցնի, արմատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, կտրի դրա ֆինանսավորման եւ աջակցության ուղիները»,- հայտարարել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին