ԱՄՆ-ը ցանկանում է խթանել հայ-թուրքական հաշտեցումը - Mediamax.am

3498 դիտում

ԱՄՆ-ը ցանկանում է խթանել հայ-թուրքական հաշտեցումը


ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը
ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը

Լուսանկարը` Pan Photo


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն այսօր ասել է, որ Հայաստանում իր գտնվելու տարիների ամենամեծ հիասթափություններից է հայ-թուրքական արձանագրությունների լճացումը:

Այսօր լրագրողների հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ նա ասել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է խթանել երկու ժողովուրդների հաշտեցումը:

 

«Երբ նոր էի եկել Հայաստան, ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը շատ ոգեւորված էր արձանագրությունների ստորագրման փաստով: Եվ մենք կարծում էինք, որ, ի վերջո, սահմանները կբացվեն եւ հարաբերությունները կկարգավորվեն»,- ասել է նա` հավելելով, որ ԱՄՆ-ը կշարունակի հայ եւ թուրք ժողովուրդների հաշտեցմանն ուղղված ջանքերը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին