Էթյեն Մահչուփյանն այլեւս Թուրքիայի վարչապետի խորհրդականը չէ - Mediamax.am

34143 դիտում

Էթյեն Մահչուփյանն այլեւս Թուրքիայի վարչապետի խորհրդականը չէ


Էթյեն Մահչուփյանը
Էթյեն Մահչուփյանը

Լուսանկարը` medyanoz.org


Երեւան: Մեդիամաքս: Էթյեն Մահչուփյանը այլեւս չի զբաղեցնում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդականի պաշտոնը:

Այս մասին հայտնում է թուրքական Today's Zaman պարբերականը:

 

Էթյեն Մահչուփյանի խոսքով՝ ինքը ավտոմատ կերպով ազատվել է զբաղեցրած այս պաշտոնից՝ տարիքի պատճառով. մարտի 9-ին լրացել էր նրա 65-ամյակը:

 

«Ես շարունակում եմ իմ աշխատանքը [որպես վարչապետի գլխավոր խորհրդական]: Սակայն այժմ տարբերությունն այն է, որ չեմ վարձատրվում»,- պարզաբանել է նա:

 

Օրերս Էթյեն Մահչուփյանը հանդես էր եկել Հայոց ցեղասպանությանը վերաբերող հայտարարություններով՝ 1915թ. դեպքերը բնութագրելով որպես «ցեղասպանություն»:

 

«Եթե Բոսնիայի ու Աֆրիկայի դեպքերը ընդունվում են որպես ցեղասպանություն, ապա անհնար է ցեղասպանություն չանվանել 1915թ. հայերի հետ տեղի ունեցածը», - ասել էր նա:

 

Էթյեն Մահչուփյանն Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական էր նշանակվել 2014թ. հոկտեմբերին:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին