76336 դիտում

Գերմանիայի դատարանը մերժել է Ցեղասպանության բանաձեւի դեմ բողոքը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի բարձրագույն դատարանն այսօր մերժել է իրեն ներկայացված մի շարք բողոքները, որոնք ուղղված էին երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի դեմ:

The Associated Press-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի Դաշնային Սահմանադրական դատարանը մերժել է դատարան ներկայացված ութ բողոքները:

Այսօր հրապարակված որոշման մեջ դատավորներն ընդգծել են, որ հայցվորը չի կարողացել ներկայացնել բավարար ապացույցներ՝ իր հիմնարար իրավունքների խախտման վերաբերյալ:

2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել էր «Օսմանյան կայսրությունում 1915 եւ 1916 թթ. հայերի ու մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի եւ դատապարտման մասին» բանաձեւը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am