Իսրայելի Քնեսեթն այսօր կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը - Mediamax.am

exclusive
4313 դիտում

Իսրայելի Քնեսեթն այսօր կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը


Իսրայելի Քնեսեթ
Իսրայելի Քնեսեթ

Լուսանկարը` http://statics.lecourrierderussie.com/


Երեւան: Մեդիամաքս: Այսօր երեւանյան ժամանակով ժամը 18:00-ին Իսրայելի Քնեսսեթում կմեկնարկի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քննարկումը:

Այս մասին Մեդիամաքս-ի թղթակցին հաղորդել է Երուսաղեմի Հայ դատի գրասենյակի ղեկավար Ժորժետա Ավագյանը:

 

Նրա փոխանցմամբ, Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ հարցի քննարկման նախաձեռնությունը պատկանում է ընդդիմադիր «Մեերեց» կուսակցությանը:

 

«Մեզ համար շատ անսպասելի էր, որ քննարկումը որոշվեց անցկացնել այսօր՝ ապրիլի 23-ին, քանի որ Քնեսեթի պատգամավորները միայն երեկ են վերադարձել արձակուրդից»,- ասել է Ժորժետա Ավագյանը:

 

Երուսաղեմի հայ համայնքը ներկա է գտնվելու Քնեսեթի քննարկմանը:

 

Հատկանշական է, որ այս օրերին Իսրայելում է գտնվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը Էլմար Մամեդյարովը: Հայ դատի գրասենյակի ղեկավարը փոխանցել է, որ, ըստ որոշ աբյուրների, ադրբեջանցի նախարարը եւս ներկա է գտնվելու Քնեսեթի լսումներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին