Ստորագրվել է հայկական խաղաղապահ ստորաբաժանումը Քաբուլում վերատեղակայելու համաձայնագիրը - Mediamax.am

4201 դիտում

Ստորագրվել է հայկական խաղաղապահ ստորաբաժանումը Քաբուլում վերատեղակայելու համաձայնագիրը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանն ու Գերմանիան ստորագրել են հայկական մեկ խաղաղապահ ստորաբաժանումը Քաբուլի Քեմփ Քասաբա զինավանում վերատեղակայման եւ ապահովման խնդիրները կարգավորող միջգերատեսչական տեխնիկական համաձայնագիրը:

Մայիսի 12-ից 13-ը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը Պոտսդամում մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող ISAF առաքելության Հյուսիսային հրամանատարությանը ուժեր տրամադրող երկրների ռազմաքաղաքական պլանավորման համաժողովին:

 

Համաժողովի ընթացքում քննարկվել են Աֆղանստանում 2015 թվականի հունվարից մեկնարկող ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության պլանավորմանն առնչվող հարցեր:

 

Համաժողովին մասնակցող 19 երկրների կողմից համաձայնեցվել է Աֆղանստանի հյուսիսում ստեղծվելիք հրամանատարության կառուցվածքի, զորային պլանավորման եւ ապահովման հայեցակարգը:

 

Հայկական կողմը Հյուսիսային հրամանատարության ղեկավար հանդիսացող Գերմանիային վերահաստատել է «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցելու հանձնառությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին