Հայ զինծառայողները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժություններին - Mediamax.am

1784 դիտում

Հայ զինծառայողները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժություններին


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Զինված ուժերի զինծառայողները մասնակցում են Ղրղզստանի մայրաքաղաքի մոտակայքում այսօր մեկնարկած ՀԱՊԿ «Անպարտելի եղբայրություն-2014» զորավարժություններին:

Զորավարժություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում է շուրջ 700 զինծառայող ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներից՝ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից եւ Տաջիկստանից:

 

«Մեր զորախումբը զորավարժություններին մասնակցում է դասակի կազմով: Զորավարժությունների ընթացքում մարտավարական տարբեր իրավիճակներ են փորձարկվելու»,- Մեդիամաքս-ի թղթակցին հայտնել է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

 

Զորավարժությունների անցկացման գլխավոր նպատակը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՀԱՊԿ խաղաղապահ հավաքական ուժերի կողմից խաղաղության աջակցման գործողությունների համատեղ նախապատրաստումն ու անցկացումն է:  

 

Զորավարժությունների փակումը կկայանա օգոստոսի 1-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին