«Սահմանների փոփոխություն կլինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հաշվին»,- ասել է Մ. Հակոբյանը - Mediamax.am

6875 դիտում

«Սահմանների փոփոխություն կլինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հաշվին»,- ասել է Մ. Հակոբյանը


Մովսես Հակոբյանը
Մովսես Հակոբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն ասել է, որ «մեր սահմանների փոփոխություն տեղի չի ունենալու, իսկ լինելու դեպքում դա կլինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հաշվին»:

Այս մասին Մովսես Հակոբյանն ասել է Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

 

«Առաջապահ ստորաբաժանումներն իրենց գործողությունները կատարում են գերազանց: Այս պահի դպրությամբ եւ հետագայում առաջնագիծն անխախտելի է եւ որեւէ մեկը չի կարող այդ սահմանագիծը փոխել մեկ ուրիշ բնագծի հետ»,-ասել է նա:

 

Նախարարը նշել է, որ վերջին օրերի գործողությունները վկայում են, որ «բանակցային գործընթացում ունենալով անհաջողություն` հակառակորդը փորձում է ապակայունացնել իրավիճակը»:

 

ՊԲ հրամանատարը նկատել է, որ հակառակորդի բոլոր գործողություններն իրականցում է միայն մեկ ստորաբաժանում, մյուսները պասիվ են: Նա նշել է, որ  «հակառակորդին հետ շպրտելուց բացի, ՊԲ հատուկ ստորաբաժանումներն իրականացրել են նաեւ որոշակի պատժողական գործողություններ»:

 

Հակառակորդի ակտիվացման պատճառներից մեկը Մովսես Հակոբյանը համարել է նոր պաշտպանության նախարարի նշանակումն ու նրա «կայանալու» փորձերը:

 

«Ադրբեջանի հասարակությունը պետք է հասկանա, որ իր ղեկավարության արկածախնդրության պատճառով ընդամենը զոհերի քանակն է ավելանում»,-ասել է նախարարը եւ նկատել, որ դատելով վերջին իրադարձություններից` հակառակորդը նույնն է մնացել, ընդամենը սպառազինության որոշակի տեսակներ է փոխվել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին