ՊՆ խոսնակ. «Հայ գերու սպանությամբ Ադրբեջանը փորձում է հաղթահարել սեփական բարդույթները» - Mediamax.am

exclusive
5342 դիտում

ՊՆ խոսնակ. «Հայ գերու սպանությամբ Ադրբեջանը փորձում է հաղթահարել սեփական բարդույթները»


ՀՀ պաշպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը
ՀՀ պաշպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն այսօր հայտարարել է, որ հայ գերի Կարեն Պետրոսյանի սպանությունը Ադրբեջանի ղեկավարության՝ ավանդույթ դարձած գործելաոճն է:

 

«Ադրբեջանին հարիր գործելաոճ է: Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը գերի ընկած քաղաքացիական անձին ներկայացնում է որպես դիվերսանտ, տեսնյութեր հրապարակելով՝ շոու է սարքում, իսկ հետո սպանում նրան, որպեսզի չբացահայտվի ճշմարտությունը: Սա Ադրբեջանի հիվանդագին երեւակայության հետեւանք եւ սեփական բարդույթները հաղթահարելու փորձ է»,- Մեդիամաքսի թղթակցին ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

 

Նրա խոսքով՝ Ադրբեջանը, շփման գծում իրական հաղթանակներ չունենալով, կեղծ քայլերով եւ անմարդկային արարքներով է փորձում ինչ-որ կերպ բավարարել սեփական հասարակությանը: 

 

«Մի բան ակնհայտ է՝ հայկական կողմը երբեք նման վերաբերմունք չի ցուցաբերել իր տարածքում գտնվող ադրբեջանական գերիների հանդեպ՝ չնայած ունենք բոլոր փաստերը, թե ով է իրականում քաղաքացիական անձ, ով՝ դիվերսանտ եւ այլն»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին