Դավիթ Տոնոյանը եւ Նիկոլայ Բորդյուժան զրուցել են սահմանային դեպքերի մասին - Mediamax.am

4825 դիտում

Դավիթ Տոնոյանը եւ Նիկոլայ Բորդյուժան զրուցել են սահմանային դեպքերի մասին


Դավիթ Տոնոյանը
Դավիթ Տոնոյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան անդրադարձել են հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, Դավիթ Տոնոյանի Մոսկվա աշխատանքային այցի շրջանակներում փոխնախարարը հանդիպել է նաեւ ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինայսկիի հետ:

 

Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաեւ խաղաղապահությանն ու ռազմական կրթությանը վերաբերող հարցեր: Արծարծվել են նաեւ գալիք տարում Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ մասնակից պետությունների խաղաղապահ ուժերի «Անքակտելի Եղբայրություն-2015» համատեղ զորավարժությունների նախապատրաստման եւ անցկացման, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի շրջանակներում գործող հիմնական մասնագիտական կրթական հաստատություններում կադրերի եւ մասնագետների պատրաստման վերաբերյալ հարցեր:

 

Այցի շրջանակներում վաղը նախատեսվում է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակաի մասնակցությունը  ՌԴ ԶՈՒ «Ալաբինո» ուսումնամարզական համալիրի բազայում անցկացվելիք «Տանկային բիաթլոն-2014» աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին