Արցախի ինքնորոշմանն այլընտրանք չկա, ասել է ՀՀ պաշտպանության նախարարը - Mediamax.am

2765 դիտում

Արցախի ինքնորոշմանն այլընտրանք չկա, ասել է ՀՀ պաշտպանության նախարարը


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ասել է, որ ԼՂՀ հարցի լուծման միակ ճանապարհը խաղաղ պայմաններն ու քաղաքական քայլերն են, փոխհամաձայնեցված մոտեցումները՝ Արցախի ինքնորոշմանը վերջնական լուծում տալու համար:

Այս մասին նախարարն ասել է ԵՊՀ դասախոսների եւ ուսանողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ:

 

«Արցախի ինքնորոշմանն այլընտրանք չկա: Արցախն իր ժողովրդավարությամբ չի զիջում տարածաշրջանի որեւէ երկրի, իսկ մեր հակառակորդների համեմատ ավելի ժողովրդավարական եւ համախմբված է»,- նշել է Սեյրան Օհանյանը եւ նկատել, որ «պատմությունը ցույց է տվել, որ համատեղ կյանքի ընթացում Ադրբեջանը միշտ կողմնակալ մոտեցում է ցուցաբերել Արցախի հանդեպ»:

 

Անդրադառնալով հակառակորդի ռազմական հռետորաբանությունը` նախարարն ասել է. «Որքան էլ մեր հարեւանները հոխորտան, զբաղվեն ռազմական հռետորաբանությամբ, մեր մարտական ոգու, միասնականության եւ զինվորների պատրաստության շնորհիվ մենք կարողանում ենք ապահովել այդ ուժերի հավասարակշռությունը: Ընդ որում` այստեղ հակառակորդի քանակական առավելությունը ոչ մի դերակատարություն չունի»:

 

Նախարարը նշել է, որ հայկական կողմն այս տարիների ընթացքում ստեղծել եւ ստեղծում է ազգային եւ միջազգային երաշխիքներ`հայ ժողովրդի անվտանգության ապահովման համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին