Հայ զինվորականները տեսչություն են անցկացնում Թուրքիայի տարածքում - Mediamax.am

3262 դիտում

Հայ զինվորականները տեսչություն են անցկացնում Թուրքիայի տարածքում


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 26-ից 28-ը Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակներում Հայաստանի զինված ուժերի տեսչական խումբը «Հայտարարված վայրի» տեսչություն է անցկացնում Թուրքիայի տարածքում:

Տեսչության ընթացքում կճշգրտվեն ՀՀ հետ սահմանակից զորամասերի հայտարարված աշխարհագրական կոորդինատներն ու սխեմաները, կստուգվեն պայմանագրով սահմանափակվող տեխնիկայի եւ սպառազինության (մարտական տանկեր, մարտական զրահապատ մեքենաներ, հրետանի) քանակը եւ դրանց առկայությունը հսկողության օբյեկտներում, կդիտարկվեն զորամասերի սահմանագոտիները եւ ընդհանուր տարածքները:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ 2013 թ. նոյեմբերին Հայաստանի զինված ուժերի տեսչական խումբը տեսչություն էր իրականացրել Թուրքիայի ԶՈՒ 3-րդ դաշտային բանակի 9-րդ բանակային կորպուսի Արդահանում եւ Սարիղամիշում տեղակայված բրիգադներում:

 

2012թ. նոյեմբերին ՀՀ պաշտպանության նախարարության տեսչական խումբը տեսչության էր ենթարկվել Թուրքիայի 3-րդ դաշտային բանակի 9-րդ բանակային կորպուսի 14-րդ մեխանիզացված հետեւակային բրիգադը (Կարս) եւ 1-ին մոտոհրաձգային բրիգադի 5-րդ սահմանապահ գունդը (Իգդիր):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին