Ռուսաստանցի օդաչուները Հայաստանում ավելի քան 500 օդային մարտեր են անցկացրել - Mediamax.am

3426 դիտում

Ռուսաստանցի օդաչուները Հայաստանում ավելի քան 500 օդային մարտեր են անցկացրել


Լուսանկարը` Ռուսաստանյան ռազմակայանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանյան «Էրեբունի» ռազմական ավիացիոն կայանում ամփոփել են 2014 թ. մարտական պատրաստության արդյունքները:

«ՄիԳ-29 չորրորդ սերնդի կործանիչների օդաչուների ընդհանուր թռիչքային ժամանակը կազմել է ավելի քան 1000 ժամ, իրականացվել է ավելի քան 80 թռիչքային հերթափոխ: Ուղղաթիռային էսկադրիլիան Հարավային ռազմական օկրուգի օդանավակայաններում ընդհանուր առմամբ 550 ժամից ավելի թռիչքներ է կատարել` իրականացնելով 190-ից ավելի թռիչք: Կործանիչներով եւ Մի-8, Մի-24 եւ Մի-35 ուղղաթիռներով թռիչքների 40%-ը կատարվել է սահմանափակ տեսանելիության պայմաններում գիշերային ժամերին», - ասվում է Ռուսաստանյան ռազմակայանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 

Իրականացվել է 40-ից ավելի թռիչքա-մարտավարական վարժանքներ, այդ թվում՝ բազային մարտավարական վարժանքներ «Կամխուդ» ու «Ալագյազ» լեռնային վարժարաններում եւ համատեղ վարժանքներ ՀՀ Զինված ուժերի հետ: Իրականացվել է ավելի քան 500 օդային մարտ:

 

Նախորդ տարվա հետ համեմատ ռուսաստանյան ռազմական օդաչուների մարտական պատրաստության ինտենսիվությունը բարձրացել է 20%-ով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին