Վրաստանը Հայաստանին կառաջարկի օգտվել ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնից - Mediamax.am

4964 դիտում

Վրաստանը Հայաստանին կառաջարկի օգտվել ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնից


ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնը Վրաստանում
ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնը Վրաստանում

Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանը պատրաստ է ընդունել հայ զինվորականներին ՆԱՏՕ-ի կենտրոնում, որը կբացվի մինչ տարեվերջ:

Ուսումնական կենտրոնի ստեղծման մանրամասները եւ գտնվելու վայրը կորոշվի հունվարի 29-30-ը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի Թբիլիսի կայանալիք այցի ընթացքում:

 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսի սեփական թղթակիցը, Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի փոխքարտուղար Իվլիան Խաինդրավան ասել է, որ ՆԱՏՕ-ի գործընկերների թվում, ում զինվորականները կարող են պատրաստություն անցնել ապագա ուսումնական կենտրոնում, դիտարկվում են նաեւ Հայաստանը ու Ադրբեջանը:

 

«Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, բայց որպես գործընկեր մասնակցում է ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին եւ կարող է օգտվել այս կենտրոնի հնարավորություններից: Վարժանքներն անցկացվելու են հիմնականում խաղաղապահ գործողությունների տեսակետից», - ասել է Իվլիան Խաինդրավան:

 

Վրաստանում արդեն կա ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանող ուսումնական կենտրոն: Դա Սաչխերիի լեռնային հրաձիգների պատրաստության դպրոցն է, որը կառուցվել է Ֆրանսիայի օժանդակությամբ: Այնտեղ պատրաստվում են նաեւ հայ զինվորականները:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին