Կհստակեցվեն պետական մարմինների խնդիրները ՀՀ-ի դեմ ագրեսիայի դեպքում - Mediamax.am

3965 դիտում

Կհստակեցվեն պետական մարմինների խնդիրները ՀՀ-ի դեմ ագրեսիայի դեպքում


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Պաշտպանության ռազմավարական վերանայումը ՀՀ-ի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում պետական կառավարման բոլոր մարմինների խնդիրները հստակեցնելու ու ներդաշնակեցնելու բացառիկ հնարավորություն է ընձեռում:

Այս մասին այսօր ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին:

 

Ռազմավարական վերանայման 4-րդ փուլում միջանկյալ բնույթ կրող ընթացիկ հանդիպումը նպատակաուղղված է եղել ՀՀ Զորային կառույցի մշակման գործում միջգերատեսչական փոխգործակցության հստակեցմանը եւ վերջնանպատակների, ուղիների ու միջոցների նախանշմանը:

 

Պաշտպանության ռազմավարական 2-րդ վերանայումը կիրականացվի մինչեւ 2015թ. վերջը եւ նպատակաուղղված կլինի Հայաստանի շուրջ ձեւավորված անվտանգության միջավայրի երկարաժամկետ գնահատման հիման վրա պաշտպանության եւ անվտանգային դինամիկ համակարգի` մինչեւ 2020թ. հեռանկարային զարգացման ապահովմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին