Ռուսաստանցի օդաչուները վարժանքներ են անցկացնում Հայաստանում - Mediamax.am

3810 դիտում

Ռուսաստանցի օդաչուները վարժանքներ են անցկացնում Հայաստանում


Լուսանկարը` http://cdn-www.airliners.net/


Երեւան: Մեդիամաքս: Կամխուդ եւ Ալագյազ հրաձգարաններում անցկացվող հրամանատարաշտաբային վարժանքների շրջանակում «Էրեբունի» ռուսական ռազմական օդանավակայանում տեղի են ունենում մարտավարական վարժանքներ՝ ՄիԳ-29 կործանիչների մասնակցությամբ:

Վարժանքներին մասնակցում է ավելի քան 100 զինծառայող, ինչպես նաեւ ռազմական ու ավիացիոն հատուկ տեխնիկայի շուրջ 30 միավոր:

 

Երեք օրվա ընթացքում ՄիԳ-29-ները աշխատելու են զորքերի օդային պաշտպանության հարցերի, ինչպես նաեւ պայմանական թշնամուն պատկանող ռմբակոծիչներ ու բալիստիկական եւ թեւավոր հրթիռներ հիշեցնող օդային թիրախների խոցման ու վերացման ուղղությամբ:

 

Առաջին անգամ վարժանքներին մասնակցում են երիտասարդ օդաչուներ՝ ռազմական բուհերի 2014թ. շրջանավարտներ: «Էրեբունի» ռազմական ավիաբազայի կործանիչների օդաչուները յուրաքանչյուր շաբաթ կատարում են գիշերային եւ ցերեկային առնվազն 4 թռիչքային հերթափոխ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին