Քննարկվել է հայ-իրանական ռազմական գործակցությունը - Mediamax.am

5852 դիտում

Քննարկվել է հայ-իրանական ռազմական գործակցությունը


ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը մայիսի 24-25-ը Իրանում հանդիպումներ է ունեցել այս երկրի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցության նախարար Հոսեյին Դեհղանի եւ վերջինիս տեղակալ Ֆիրուզ Մասիհ Փուրի հետ:

Ինչպես հաղորդում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հանդիպումների հիմնական նպատակն էր հստակեցնել պաշտպանության ոլորտում հայ-իրանական երկկողմ համագործակցության օրակարգը, նախանշել առաջիկայում իրականացվելիք միջոցառումները:

 

Հոսեյին Դեհղանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ Հայաստան այցելելու հրավերը, եւ խոստացել ընթացիկ տարում այցելել Հայաստան:

 

Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մալեք-Աշթար գիտատեխնոլոգիական համալսարան, Իրանի ռազմավարական հետազոտությունների կենտրոն, ինչպես նաեւ «Էթկա» ընկերություն: Վերջիններիս ղեկավարության հետ հանդիպմանը քննարկվել են ռազմական կրթության բնագավառում հայ-իրանական երկկողմ համագործակցության ընդլայնման, թիկունքային ապահովման, մասնավորապես` մատակարարումների ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին առնչվող հարցեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին