Կավելանա Լիբանանում հայ խաղաղապահների թիվը - Mediamax.am

6188 դիտում

Կավելանա Լիբանանում հայ խաղաղապահների թիվը


Լուսանկարը` UNIFIL


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ պաշտոնական Երեւանը նախատեսում է ավելացնել Լիբանանում տեղակայված իր խաղաղապահ զորախմբի թվաքանակը:

Այս մասին Էդվարդ Նալբանդյանն ասել է մայիսի 26-ին՝ Բեյրութում Լիբանանի արտգործնախարար Ջեբրան Բասիլի հետ հանդիպմանը:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ հայ խաղաղապահների 32 հոգուց բաղկացած զորախումբը ՄԱԿ-ի UNIFIL (United Nations Interim Force in Lebanon) առաքելության ներքո Լիբանան էր մեկնել 2014թ.  նոյեմբերի 26-ին:

 

2014թ. դեկտեմբերի 4-ից Լիբանանի Շամա ռազմակայանն ամբողջությամբ գտնվում է հայ խաղաղապահների պահպանության ներքո:

 

Էդվարդ Նալբանդյանն ու Ջեբրան Բասիլը քննարկել են նաեւ առեւտրատնտեսական համագործակցության խորացման, ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր:

 

ՀՀ ԱԳ ղեկավարը հանդիպել է նաեւ Լիբանանի վարչապետ Թամամ Սալամի հետ։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին