ՌԴ ռազմաբազայում զորանոցներ են վերանորոգվում - Mediamax.am

7571 դիտում

ՌԴ ռազմաբազայում զորանոցներ են վերանորոգվում


Լուսանկարը` streamphoto.ru


Երեւան: Մեդիամաքս: Հարավային ռազմական օկրուգի հայաստանյան ՌԴ ռազմաբազայում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում այն զորանոցներում, որոնցում բնակվելու են պայմանագրային զինծառայողները:

Զորանոցների վերակառուցման նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են այս տարվա սկզբին: Նախապատրաստական աշխատանքների արդյունքում կատարվել էր շինությունների վիճակի նախագծային գնահատում, որոշվել էին մոնտաժային աշխատանքների ուղղություններն ու անհրաժեշտ նյութերի եւ գործիքների ցուցակը:

 

«Մեծ ամրոց» զինվորական ավանի զորանոցները շահագործվում են 18-րդ դարից ի վեր: Օգտագործված որակյալ շինանյութի՝ տուֆի շնորհիվ շենքերը մինչ այժմ լավ վիճակում են: Շինարարների գնահատմամբ՝ նախատեսված վերակառուցումից հետո պատմական շենքերը դեռ երկար ժամանակ կապիտալ վերանորոգման կարիք չեն ունենա:

 

Շինարարական աշխատանքների շրջանակում նախատեսվում է սարքավորել ավելի քան 20 սեկցիա, որտեղ բնակվելու են ռազմական մասնագետները: Ձեռք են բերվելու եւ տեղադրվելու են պլաստիկ պատուհաններ, կատարվելու են ներքին հարդարման աշխատանքներ, փոխարինվելու է էլեկտրական ցանցն ու ջեռուցման համակարգը:

 

Բացի այդ, լրացուցիչ հագեցվելու են համակարգչային սենյակները, խոհանոցները, լոգարանները, սանհանգույցները եւ կենցաղային սենյակները: Մինչ ընթացիկ տարվա ավարտը նախատեսվում է վերահագեցնել 4 զորանոց Գյումրիի ռազմական կայազորում, որտեղ բնակվելու է շուրջ 100 պայմանագրային զինծառայող:

 

Բնակելի օբյեկտներից բացի, զինվորական ավանների տարածքում վերականգնվում են կաթսայատները, ճաշարաններն ու ծառայողական օբյեկտները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին