Հակառակորդը կիրառել է հրթիռահրետանային զինատեսակներ - Mediamax.am

8112 դիտում

Հակառակորդը կիրառել է հրթիռահրետանային զինատեսակներ


Լուսանկարը` http://nkrmil.am/

Լուսանկարը` http://nkrmil.am/

Լուսանկարը` http://nkrmil.am/

Լուսանկարը` http://nkrmil.am/

Լուսանկարը` http://nkrmil.am/

Լուսանկարը` http://nkrmil.am/

Լուսանկարը` http://nkrmil.am/

Լուսանկարը` http://nkrmil.am/


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 2-ի տոնական եւ 1-ի նախատոնական օրերին ինչպես Տավուշում, այնպես էլ Արցախում, ադրբեջանական կողմը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայության փոխանցմամբ, նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 եւ 82 մմ-ոց ականանետներից ու ՌՊԳ-7 եւ ՀԱՆ-17 տիպի նռնականետներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց:

 

Վերոնշյալ զինատեսակներից բացի, հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:

 

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

 

«Հարկ է նշել նաեւ, որ վերջին շրջանում հակառակորդը սկսել է հաճախակի կիրառել խոշոր տրամաչափի հրաձգային եւ հրթիռահրետանային զինատեսակներ, ինչը ադրբեջանական քարոզչությունը անհաջողությամբ փորձում է հերքել»,- ասված է ՊԲ հաղորդագրությունում:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին