«Էրեբունի» ավիաբազայի օդաչուները բարձրացնում են որակավորումը - Mediamax.am

7793 դիտում

«Էրեբունի» ավիաբազայի օդաչուները բարձրացնում են որակավորումը


Լուսանկարը` ՌԴ ռազմաբազայի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում տեղակայված ՌԴ Հարավային ռազմական օկրուգի «Էրեբունի» ավիաբազայում ՄիԳ-29 կործանիչների օդաչուները բարձրացնում են իրենց որակավորումը:

Ընթացիկ տարում երիտասարդ բոլոր օդաչուներն անցել են պլանային վերապատրաստում ՄիԳ-29ՍՄՏ օդանավերի վրա, կատարել թռիչքներ դաշտային տեղանքում, հաստիքային սպառազինության կիրառման խնդիրներ՝ ցամաքային եւ օդային թիրախների համար, ինչպես նաեւ երկուական թռիչք պարաշյուտով:

 

Մինչ տարեվերջ բոլոր երիտասարդ օդաչուները կհանձնեն նորմերը՝ «3-րդ դասի օդաչու» կարգը ստանալու համար:

 

Բացի այդ, ձմեռային ուսումնական շրջանի նախաշեմին Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայում անցկացվել են համալիր դասընթացներ՝կապված ամենօրյա գործունեության եւ մարտական պատրաստվածության պարապմունքների ընթացքում կիրառվող անվտանգության կանոնների հետ:

 

Դասընթացին մասնակցել են ավելի քան 2000 զինծառայողներ եւ քաղաքացիական անձնակազմի անդամներ: Ներգրավվել է նաեւ 100 միավոր ռազմական տեխնիկա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին