2015-ը դիրքերի ամրապնդման տարի էր, ասել է նախարարը - Mediamax.am

6217 դիտում

2015-ը դիրքերի ամրապնդման տարի էր, ասել է նախարարը


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր հայտարարել է, որ 2015-ը ՀՀ զինված ուժերում ձեռքբերումների եւ դիրքերի ամրապնդման տարի էր:

Այս մասին նախարարն ասել է տարեկան ամփոփիչ ասուլիս ժամանակ, որին ներկա են եղել անցած տարվա ընթացքում իրենց աշխատանքով աչքի ընկած հրամանատարներն ու լավագույն զինվորները:

 

«Անցած տարի մեր աշխատանքն իրականացրել ենք չափազանց լարված իրավիճակում` դիվերսիոն գործողություններ, առավելագույն տրամաչափի հասցված կրակոցներով` ընդհուպ միչեւ հրանոթներ եւ նույնիսկ տանկեր: Այս իրականության մեջ կարողացել ենք զինված դիմակայության շրջանակում զսպել հակառակորդին ոչ միայն պաշտպանական մարտերի ժամանակ, այլեւ, անհրաժեշտության դեպքում, կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել»,- ասել է Սեյրան Օհանյանը:

 

Անդրադառնալով հակառակորդի առաջխաղացման մասին լուրերին` նախարարն ասել է, որ «մեր պաշտպանության ուրվագծում փոփոխություններ եւ դիրքերի առաջխաղացում տեղի չի ունեցել»:

 

Նա նշել է, որ անցած տարի լուրջ աշխատանք է տարվել դաշնակից եւ գործընկեր կառույցների հետ համագործակցության ուղղությամբ, այդ թվում` ՀԱՊԿ-ի, եվրոպական մի շարք երկրների հետ:

 

«Տարին ՀՀ ԶՈՒ-ի համար առանձնահատուկ է եղել ռազմավարական բնույթի միջոցառումների անցկացմամբ, ավարտել ենք պաշտպանության ռազմավարական վերանայումը (Strategic Defense Review-SDR): Կազմել ենք 2016-2020 թթ. երկրորդ զարգացաման պլանը»,-ասել է նախարարը:

 

Սեյրան Օհանյանը նշել է, որ 2015թ. «չորս ուղղությամբ հասել ենք արդյունքի՝ մարդկային ռեսուրսների կառավարում, սոցիալական ոլորտ, գնումների գործընթաց եւ զորակոչի անցկացում»:

 

ՊՆ ղեկավարն ընդգծել է, որ 2016-ը ՀՀ զինված ուժերում հայտարարված է հրամանատարական պատրաստության տարի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին