ՆԱՏՕ-ի փորձագետները ՀՀ-ում քննարկում են Բարեվարքության ծրագիրը - Mediamax.am

6502 դիտում

ՆԱՏՕ-ի փորձագետները ՀՀ-ում քննարկում են Բարեվարքության ծրագիրը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի փորձագիտական գնահատման (peer review) խմբի անդամներին:

Ինչպես հաղորդում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, այցի նպատակն էր պաշտոնյաների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկել բարեվարքության ծրագրի (Building Integrity) ինքնագնահատման հարցաշարի վերաբերյալ ՀՀ ՊՆ պատասխանները եւ ստանալ լրացուցիչ պարզաբանումներ, ինչի հիման վրա մեկնարկելու են «Բարեվարքության ամրապնդման գործողությունների ծրագրի» մշակման աշխատանքները:

 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարեւորել է ՀՀ ՊՆ արդյունավետ մասնակցությունը Բարեվարքության ամրապնդման ծրագրին:

 

Փորձագիտական գնահատման խմբի անդամները ընդգծել են, որ խումբը բավարարված է այցի արդյունքներով եւ այս թեմայով լրացուցիչ այց չի պլանավորում:

 

Նրանք Սեյրան Օհանյանին ներկայացրել են իրենց հիմնական դիտարկումները եւ տեղեկացրել, որ սկսում են «Բարեվարքության ամրապնդման գործողությունների ծրագրի» մշակման համար առաջարկությունների փաթեթի մշակման աշխատանքները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին