ՊՆ-ում քննարկվել են հայ-իրանական գործակցությանն առնչվող հարցեր - Mediamax.am

6499 դիտում

ՊՆ-ում քննարկվել են հայ-իրանական գործակցությանն առնչվող հարցեր


Լուսանկարը` ՀՀ ՊՆ լրատվական ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ լրատվական ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

ՀՀ ՊՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

 

Սեյրան Օհանյանն Իրանի դեսպանին տեղեկացրել է հայ-իրանական պաշտպանական համագործակցության շուրջ Մոսկվայում իր գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկայում դրանք կյանքի կկոչվեն:

 

Դեսպանի խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, վերջին օրերի ընթացքում հակառակորդի կողմից ձեռնարկվող ագրեսիվ եւ նոր ռազմական գործողություններ հրահրող քայլերը:

 

Սեյեդ Քազեմ Սաջադին իր մտահոգություններն է արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ եւ պատրաստակամություն հայտնել բոլոր ջանքերը գործադրելու խաղաղություն ու կայունություն պահպանելու ուղղությամբ:

 

Ի թիվս այլ ոլորտների, Իրանի դեսպանը կարեւորել է պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին