Ավարտվել է միջազգային խորհրդատվական թիմի այցը Հայաստան - Mediamax.am

6940 դիտում

Ավարտվել է միջազգային խորհրդատվական թիմի այցը Հայաստան


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 3-6-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում էր Հայաստանում բանակաշինությանը եւ պաշտպանական վերափոխումներին սատարող միջազգային խորհրդատվական թիմը:

ՊՆ-ում նշել են, որ եռօրյա հանդիպումների ընթացքում խորհրդատվական թիմը ՀՀ ՊՆ աշխատանքային խմբի հետ քննարկել է բանակաշինության հիմնական մոտեցումները, կառավարման, պլանավորման, մարտարվեստի, ինչպես նաեւ զինուժի արհեստավարժության ոլորտներում իրականացվելիք վերափոխումներին առնչվող հարցեր:

 

Միջազգային խորհրդատվական խմբի անդամներին այսօր ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարը: Սեյրան Օհանյանը կարեւորել է ռազմունակության ամրապնդմանն ուղղված վերափոխումներին խորհրդատվական խմբի շարունակական աջակցության անհրաժեշտությունը:

 

Խորհրդատվական թիմը հանդիպում է ունեցել ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում: Քննարկվել են պաշտպանության ոլորտի օրենսդրությունը սահմանադրական բարեփումների եւ զինված ուժերի զարգացման մտահղացման հետ համահունչ դարձնելու խնդիրները:

 

Խորհրդատվական թիմը հանդես է եկել նաեւ դասախոսությամբ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին