Կխորացվի գործակցությունը Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հետ - Mediamax.am

7632 դիտում

Կխորացվի գործակցությունը Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հետ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բեն Հոդջեսի եւ ԱՄՆ Կանզասի նահանգի Ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Լի Տաֆանելիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը, որին մասնակցել է նաեւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, քննարկվել են Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի եւ Կանզասի նահանգի հետ համագործակցությանն առնչվող հարցեր:

 

Սեյրան Օհանյանը կարեւորել է համագործակցության շրջանակում իրականացվող մի շարք նախագծերը, մասնավորապես` փոխգործակցելիության մակարդակի բարձրացմանն ուղղված համատեղ վարժանքները, պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի պատրաստումը, միջազգային խաղաղապահ առաքելություններին աջակցելու նպատակով Հայաստանի ստանձնած հանձնառությամբ բժշկական եւ ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման եւ վնասազերծման մասնագիտացված ստորաբաժանումների պատրաստումը եւ այլն:   

 

Բեն Հոդջեսը նշել է, որ ուրախ է Երեւանում անձամբ լինելու եւ համագործակցության զարգացման ուղղությամբ քննարկումների ունենալու համար, հատկապես, որ այս տարի արդեն հնարավորություն է ունեցել տեսնելու ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական անձնակազմի տպավորիչ մասնակցությունը Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի Saber Junction զորավարժությանը:

 

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի եւ Կանզասի Ազգային Գվարդիայի համագործակցությունը Հայաստանի հետ՝ ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ տարածաշրջանում այլ գործընկերների հետ` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ինչպիսիք են խաղաղապահ գործողությունները եւ ՆԱՏՕ-ի «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ» ծրագիրը:

 

Անդրադառնալով ԼՂ խնդրի շուրջ վերջին զարգացումներին՝ ամերիկյան կողմն իր մտահոգությունն է հայտնել բռնությունների զարգացման ժամանակ կողմերի կրած մարդկային կորուստների կապակցությամբ եւ նշել, որ հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը:   

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին