Իտալացի գեներալը գոհ է իր հրամանատարության ներքո ծառայող հայերից - Mediamax.am

exclusive
6580 դիտում

Իտալացի գեներալը գոհ է իր հրամանատարության ներքո ծառայող հայերից


Լուսանկարը` Samvel Mkrtchian's twitter page


Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 30-ին Լիբանանի հարավային Շամա բնակավայրում տեղակայված ՄԱԿ-ի զինավանում՝ UNIFIL-ի (The United Nations Interim Force in Lebanon) խաղաղապահ առաքելության արեւմտյան հատվածի կենտրոնակայանում, տեղի է ունեցել հայկական զորախմբերի հերթափոխի պաշտոնական արարողությունը:

Այդ մասին Մեդիամաքսին հայտնել է Լիբանանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը:

 

Դեսպանն ասել է, որ մինչ արարողությունը հանդիպել է UNIFIL-ի արեւմտյան հատվածի հրամանատար, բրիգադի գեներալ Արտուրո Նիտտիին: Հանդիպմանը մասնակցել են հայ խաղաղապահների 3-րդ եւ 4-րդ զորախմբերի հրամանատարները:

 

Արտուրո Նիտտիի հրամանատարության ներքո ծառայում են 3800 զինծառայողներ 13 երկրներից:

 

Սամվել Մկրտչյանը Մեդիամաքսին ասել է, որ իտալացի գեներալը դրվատանքով է խոսել հայ խաղաղապահների մասնագիտական որակների, կարգապահության եւ բազմազգ միջավայրում աշխատելու ունակությունների մասին:

 

Նա առանձնահատուկ նշել է հայկական զորախմբի արագ ինտեգրման կարողությունը:

 

Հանդիպման ընթացքում Սամվել Մկրտչյանն անդրադարձել է նաեւ ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի կազմավորման, ՆԱՏՕ-ի չափանիշներին համաձայն  լիարժեք գործառնական կարողությունների ձեւավորման, Կոսովոյի ուժերին եւ Աֆղանստանի գործողություններին մասնակցության փորձառությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին