Հանդիպել են ՀՀ ՊՆ եւ Վրաստանի ԱԳՆ ղեկավարները - Mediamax.am

7293 դիտում

Հանդիպել են ՀՀ ՊՆ եւ Վրաստանի ԱԳՆ ղեկավարները


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Թբիլիսիում հանդիպումներ է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխաիլ Ջանելիձեի եւ խորհրդարանի պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլիի հետ:

Դեկտեմբերի 22-ին կայացած հանդիպումների ընթացքում քննարկվել երկկողմ համագործակցության ներկա մակարդակն ու զարգացման հեռանկարները, անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանման ու ամրապնդման խնդիրներին:

 

Վիգեն Սարգսյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել նաեւ Վրաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

 

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ Եկեղեցի, հանդիպել է Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի եւ հոգեւոր դասի ներկայացուցիչների հետ:

 

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը եղել է նաեւ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային եւ երիտասարդության կենտրոնում, հանդիպել է թբիլիսահայ համայնքի անդամների, Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի կառույցների ղեկավարների, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին