ԵԱՀԿ-ին են ներկայացվել հրադադարի խախտման դեպքերը - Mediamax.am

10844 դիտում

ԵԱՀԿ-ին են ներկայացվել հրադադարի խախտման դեպքերը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ-ն ապրիլի 27-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու դիտարկում է իրականացրել Տավուշի մարզի Կայան բնակավայրի մերձակայքում:

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

 

Դիտարկումից առաջ Տավուշի մարզպետարանում կայացած բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացվել հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը:

 

ԵԱՀԿ ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրվել է հատկապես այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակոցներ է արձակում սահմանամերձ գյուղերի եւ ճանապարհների ուղղությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին