Մեկնարկել են հնգօրյա հրամանատարական հավաքները - Mediamax.am

12076 դիտում

Մեկնարկել են հնգօրյա հրամանատարական հավաքները


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Այսօր մեկնարկել են ՀՀ զորամասերի հրամանատարների եւ նրանց տեղակալների հնգօրյա հրամանատարական հավաքները:

Հավաքների նպատակն է ամրապնդել եւ կատարելագործել սպաների ունակությունները զորքերի ամենօրյա գործունեության ղեկավարման ուղղությամբ, կատարելագործել նրանց տեսական մասնագիտական գիտելիքների եւ գործնական վարժվածության մակարդակը, ստուգել հավաքների մասնակիցների անհատական պատրաստության աստիճանը:

 

Հավաքների շրջանակում դասախոսություններով եւ ելույթներով հանդես են եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, պաշտպանության նախարարի տեղակալներ Արա Նազարյանը, Դավիթ Փախչանյանը եւ այլք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին