ՀՀ զինծառայողները միջազգային մրցույթների կմասնակցեն - Mediamax.am

20487 դիտում

ՀՀ զինծառայողները միջազգային մրցույթների կմասնակցեն


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կմասնակցեն հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը Ռուսաստանում անցկացվելիք «Միջազգային բանակային խաղեր-2017» ստուգատեսին:

ՊՆ-ում նշել են, որ ստուգատեսի շրջանակում Մոսկվայում, Նովոսիբիրսկում եւ Տյումենում անցկացվելիք «Տանկային բիաթլոն», «Զորային հետախուզության գերազանցիկներ» եւ «Անվտանգ երթուղի» մրցումներին կմասնակցեն Հայաստնի ԶՈՒ տանկային, հետախուզական եւ ինժեներական ստորաբաժանումները, իսկ Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալիք «Դիպուկահարների սահմանագիծ» մրցույթին՝ 11 դիպուկահար:

 

Եվս 5 զինծառայող ՀՀ զինված ուժերը կներկայացնեն Բելառուսում անցկացվող «Ընկերակցության զինվոր» մրցույթին:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին