4834 դիտում

Ռուս օդաչուները վարժանք են անցկացրել ՀՀ ռազմաօդային ուժերի հետ



Երեւան: Մեդիամաքս: Ռուսական ռազմաբազայի հերթապահ ավիացիոն ուժերի զինծառայողները համատեղ վարժանք են անցկացրել ՀՀ ռազմաօդային պաշտպանության եւ ՀՕՊ ուժերի հետ:

Վարժանքի ընթացքում մշակվել են օդային տարածքը խախտած պայմանական օդային թիրախների հայտնաբերման եւ ոչնչացման հարցերը, հայտնել է ռուսական բազայի մամուլի ծառայությունը:

Վարժանքին մասնակցել են շուրջ 300 զինծառայող եւ ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ Բուկ-Մ1, Ս-300Վ զենիթահրթիռային համալիրներ եւ ՄիԳ-29 չորրորդ սերնդի կործանիչներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am