30 քաղաքացի բերման է ենթարկվել - Mediamax.am

5092 դիտում

30 քաղաքացի բերման է ենթարկվել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բերման է ենթարկվել 30 քաղաքացի, Մեդիամաքսին տեղեկացրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը:

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ շարունակում է բողոքի երթը Երեւանի փողոցներով: Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում հասարակական կարգի պահպանման համար:

 

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

 

«Ոստիկանությունը շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ: Եթե վարչական ձերբակալման օրենքով սահմանված ժամկետում բերված անձինք ազատ չեն արձակվում, ապա ընդունել ի գիտություն, որ նախաքննության մարմնի միջոցով ստուգվում է նրանց մասնակցությունը կատարված հանցագործություններին»:

 

Ապրիլի 18-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, բողոքի ակցիաների ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների թիվը հասել էր 84-ի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին