Ոստիկանությունը քաղաքացիներին համագործակցության կոչ է արել - Mediamax.am

5190 դիտում

Ոստիկանությունը քաղաքացիներին համագործակցության կոչ է արել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ոստիկանությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ քաղաքացիներին համագործակցության կոչ անելով:

Հայտարարության մեջ ասված է.

 

«ՀՀ ոստիկանությունը տիրապետում է երկրի օպերատիվ իրավիճակին, բարեխղճորեն կատարում է օրենքով իրեն լիազորված բոլոր պարտականությունները, այդ թվում՝ հանցագործությունների նախականխում, կանխում, խափանում եւ, իհարկե, բացահայտում: Սակայն հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարելու համար անհրաժեշտ է բոլորի եւ յուրաքանչյուրի պատրաստակամությունն ու աջակցությունը: 

 

Եթե նախկինում ականատես եք եղել հանցագործության կամ տուժել եք հանցագործությունից, եւ ինչ-ինչ պատճառներով չեք դիմել ոստիկանություն, դիմեք. ոստիկանությունն իր թափանցիկ ու մարդակենտրոն գործելակերպով երաշխավորում է բոլոր դիմումների անաչառ քննություն եւ առարկայական արդյունքներ:

 

Հարգելի քաղաքացինե՛ր, կոչ ենք անում անկաշկանդ ու պարտադիր ոստիկանություն դիմել նաեւ նախապատրաստվող կամ կատարվող հանցագործության մասին տեղեկություն ունենալու դեպքում:

 

ՀՀ ոստիկանությունը երաշխավորում է Ձեր անձի գաղտնիությունը, Ձեր եւ ընտանիքի անդամների անվտանգությունը:

 

Հանցավոր ցանկացած դրսեւորման համատեղ, արագ եւ արդյունավետ հակազդելը բխում է մեր իրավագիտակից հասարակության շահերից»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին