ՄԱԿ-ում քննարկվել է ՀՀ խաղաղապահ ուժերի ծառայության ընթացքը - Mediamax.am

7625 դիտում

ՄԱԿ-ում քննարկվել է ՀՀ խաղաղապահ ուժերի ծառայության ընթացքը


 ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը խաղաղապահ առաքելությունների գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Պիեռ Լակռուայի հետ քննարկվել է Հայաստանի ստանձնած խաղաղապահ առաքելությունների իրականացման ընթացքը:

ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը նաեւ կարծիքներ են փոխանակվել ՄԱԿ-ի հովանու ներքո ՀՀ կողմից այլ ձեւաչափով խաղաղապահ առաքելությունների մասնակցության հնարավորությունների ու հզորությունների գնահատման հեռանկարների վերաբերյալ։

 

ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների դեպարտամենտի Ռազմական հարցերի գրասենյակի ռազմական խորհրդատու Կառլոս Լոտեի հետ հանդիպմանն էլ վերջինս իր գոհունակությունն է հայտնել ՄԱԿ-ի հովանու ներքո Հայաստանի խաղաղապահ առաքելությունների որակի եւ բովանդակության առումով։ Քննարկվել են նաեւ Ռազմական հարցերի գրասենյակում ՀՀ ԶՈՒ ներկայացվածության հարցեր։

 

Գաբրիել Բալայանը մասնակցել է նաեւ ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելությունների կազմակերպման իրավական գործընթացի քննարկմանը։

 

Հանդիպման հիմնական թեմաներն են եղել մասնակից պետություններում խաղաղապահ առաքելությունների ներպետական օրենսդրական կարգավորումների կանոնակարգումն ու հստակեցումը, խաղաղապահ առաքելությունների վերաբերյալ առկա օրենսդրական խնդիրների վերհանումն ու լուծման ուղենիշների ամրագրումը, ինչպես նաեւ առաքելություններում ընդգրկված անձնակազմի մասնագիտական գիտելիքների բարձրացումն ու վարժանքների բովանդակության օրենսդրական հստակեցումը։

 

Պաշտպանության փոխնախարարը Նյու Յորքում հանդիպել է նաեւ ՄԱԿ-ի Խաղաղապահ առաքելությունների դեպարտամենտի ոստիկանության ստորաբաժանման հավաքագրման եւ ընտրության բաժնի ղեկավար Աթա Յենիգանի հետ։

 

Քննարկվել են ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող առաքելություններում ոստիկանության ստորաբաժանումներին օժանդակելու գործողություններին ՀՀ մասնակցության հնարավորության հարցեր։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին