Տոնոյանը Շոյգուին ներկայացրել է իրավիճակը նախիջեւանյան հատվածում - Mediamax.am

8687 դիտում

Տոնոյանը Շոյգուին ներկայացրել է իրավիճակը նախիջեւանյան հատվածում


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ կայացած հանդիպմանը ներկայացրել է արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում եւ հայ-ադրբեջանական պետական սահմանին, մասնավորապես՝ նախիջեւանյան ուղղությամբ տիրող իրավիճակը։

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 11-ին կայացած հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմաքաղաքական, ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները։ Կողմերն անդրադարձել են նաեւ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՀԱՊԿ- ի շրջանակում համատեղ ծրագրերին։ 

 

Խոսելով  ռազմատեխնիկական համագործակցության խնդիրների մասին, Դավիթ Տոնոյանը եւ Սերգեյ Շոյգուն կարեւորել են առկա ծրագրերի ժամանակին իրականացումը։ 

 

Անդրադառնալով Հարավային Կովկասում, Մերձավոր Արեւելքում եւ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակին, երկու երկրների պաշտպանության նախարարները կարեւորել են փոխադարձ վստահության եվ համատեղ ռազմավարական դաշնակցային շահերի վրա հիմնված պայմանավորվածությունների հետեւողական կյանքի կոչումը։  

 

Հայկական կողմի խնդրանքով ՌԴ պաշտպանության նախարարը ներկայացրել է Սիրիայում տիրող օպերատիվ եւ հումանիտար իրավիճակը։ Պաշտպանության նախարարը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կողմից Սիրիայի ժողովրդին տեղում համակողմանի մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու մտադրությունը։ 

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այցի շրջանակում Դավիթ Տոնոյանը եղել է նաեւ ՌԴ զինված ուժերի զինվորական եւ ռազմահայրենասիրական «Պատրիոտ» կենտրոնում եւ հանդիպել կենտրոնի ներկայացուցիչների՝ Ալեքսանդր Բոչանցեւի եւ Ռազմամարտավարական խաղերի ֆեդերացիայի նախագահ, դերասան Միխայիլ Գալուստյանի հետ: 

 

Վերջինս կիսվել է ռազմամարտավարական խաղերի զարգացման փորձով եւ պատրաստակամություն հայտնել օգնելու Հայաստանում այս ոլորտի զարգացմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին